MODUS GRANUM ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: 1995 թվականից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև «ԱՐՄԱՇ» ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող:
2009-ին «Եղվարդի կերերի գործարանը», որը կառուցվել է 1993 թ.-ին, դարձավ MODUS GRANUM ընկերության արտադրական ճյուղերից մեկը: Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի թռչունների և կենդանիների համակցված կեր: