ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

Եղվարդի համակցված կերերի գործարանը հագեցած է գերմանական և դանիական ծագման բարձր արդյունավետությամբ արտադրական հոսքագծերով և տեխնոլոգիաներով, որոնք լիովին ավտոմատ վերահսկում է տեխնոլոգիական գործընթացները, ինչպիսիք են՝ բոլոր բաղադրիչների մանր աղացումը, արտադրանքի արտամղման մշակումը, չորացման և հովացման համակարգը, ճարպի վակուումային համակարգի կիրառումը, կերի խտության կառավարման մոդուլը:

Գործարանն ունի փորձառու և բարձր որակավորում ունեցող ինժեներատեխնիկական անձնակազմ: Ժամանակակից վերլուծական սարքավորումներով և երրորդ սերնդի շվեյցարական անալիզատորով հագեցած լաբորատորիան վերահսկում է հումքի հոսքը: Բոլոր բաղադրիչները և հումքները լաբորատոր ստուգված են անվտանգության և որակի համար:

Գործարանն արտադրում է բարձրորակ համակցված կերեր`ընտանի կենդանիների և թռչունների համար, լիովին արտամղված կերերե` արժեքավոր ձկնատեսակների համար, ինչպիսիք են իշխանը և թառափը: Մենք կարող ենք տրամադրել ստանդարտ և հարմարեցված բաղադրատոմսեր, որոնք հատուկ մշակված են ձեր ֆերմայի համար:

Գործարանը կարող է արտադրել ոչ միայն համակցված կերեր ըստ անհատական բաղադրատոմսի, այլ նաև տարբեր կերային հավելումներ, պրեմիքսներ, վիտամինային և հանքային սնունդ: Նման համակարգը թույլ է տալիս արդյունավետորեն հավասարակշռել ընտանի կենդանիների և թռչունների սննդակարգը ՝ կախված նրանց տարիքից, սեզոնից և շատ այլ գործոններից: